Հայաստանի Հանրապետություն
20
Ակտիվ ծրագիր
62
Համայնք
12
Գործընկեր
16-02-2026 - 16-02-2026
03-07-2026
«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակում ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 3-ը Հայաստան այցելեցին Շվեդիայի Վեսթերվիկ համայնքի, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) և ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ներկայացուցիչները։
Պատվիրակության կազմում էին Անդրեաս Բիլտորպը՝ Վեսթերվիկ համայնքի երեխաների և կրթության կոմիտեի նախագահը, Յորգեն Յոնսոնը՝ Վեսթերվիկ համայնքի կրտսեր և միջնակարգ դպրոցների ստորաբաժանման ղեկավարը, ՍԱԼԱՐ-ի կրթության փորձագետներ Ստեֆան Մալենը և Դանիել Բեռը, ինչպես նաև ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ավագ խորհրդական Մագնուս Լիլյեսթրոմը։
Այցի շրջանակում հուլիսի 3-ին պատվիրակությանն ընդունեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պաշտոնյաները։ Քաղաքապետի տեղակալը ողջունեց Շվեդիայից ժամանած հյուրերին և կարևորեց փորձի փոխանակումն ու առաջադեմ երկրների անցած ճանապարհը տեղական ինքնակառավարման բարեփոխումների և ապակենտրոնացման գործընթացում։ Այնուհետև նա ներկայացրեց Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակում կրթության կառավարման համակարգի ներկա իրավիճակը և հանրակրթության հիմնական ցուցանիշները։