Գրադարան: Հայեցակարգեր և ռազմավարություններ

Հայեցակարգեր և ռազմավարություններ

Հայեցակարգեր և ռազմավարություններ

ՀՀ կառավարությունը, վերջին տարիներին իրականացված տարածքային կառավարման բարեփոխումների համատեքստում, կարևորում և դիտարկում է իշխանությունների ապակենտրոնացման նախաձեռնումն ու գործնական իրականացումը։

Հայաստանի Հանրապետության կառավարության համար հայեցակարգով սահմանված բարեփոխումների օրակարգի ավելի լայն ռազմավարական նպատակը տեղական ժողովրդավարության խորացումը և համայնքների հզորացման ու կայուն զարգացման նպաստումն է, որի արդյունքում կմեծանան համայնքների, մարդկանց մասնակցությունն իրենց՝ տեղական նշանակության հանրային հարցերի լուծման լիազորություններն ու կարողությունները, իսկ հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացման շնորհիվ էականորեն կբարելավվեն համայնքներում մարդկանց կյանքի որակն ու կենսամակարդակը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետամուտ է պետության կողմից ստանձնված միջազգային իրավական պարտավորությունների պատշաճ և համաչափ իրագործումն ապահովելու գործընթացների նկատմամբ, մասնավորապես՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 4-րդ հոդվածով նախատեսված սկզբունքների իրացման համատեքստում:

Ավելին՝ https://www.arlis.am/ 

Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ

 ՀՀ վարչապետի 7 նոյեմբերի 2023 թվականի N 1111-Ա որոշում

ՀՀ էլեկտրոնային կառավարում՝ https://www.e-gov.am/decrees/item/26496/