Ս․թ․ հունիսի 19-ին Սալար Ինթերնեշնլ կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի գրասենյակում, մեր թիմը և միջազգային փորձագետները առցանց ձևաչափով հանդիպեցին հանրապետության 12 համայնքների ներկայացուցիչների հետ։
Ֆիսկալ ապակենտրոնացման թեման քննարկվեց Արևուտ, Ֆերիկ, Գավառ, Ալավերդի, Վաղարշապատ, Գորիս, Արթիկ, Ախուրյան, Բերդ, Ջերմուկ, Կապան և Աբովյան համայնքների հետ: Հանդիպմանը մասնակցում էին համայնքի ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարներ, համայնքապետարանի ֆինանսական ոլորտի պատասխանատուներ: