Գործընկեր: Միջազգային գործընկերներ
Միջազգային գործընկերներ
13-05-2025
Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիան` ՍԱԼԱՐ-ը անդամակցության և գործատուների կազմակերպություն է: Անդամ են Շվեդիայի բոլոր քաղաքապետարանները և շրջանները։
ՍԱԼԱՐ-ի առաքելությունն է աջակցել և նպաստել քաղաքապետարանների և շրջանների գործունեության զարգացմանը: Այն գործում է որպես գիտելիքի փոխանակման և համակարգման ցանց: Նրա դերը ներառում է ծառայողական և մասնագիտական խորհրդատվություն տրամադրել քաղծառայողներին և ընտրված ներկայացուցիչներին քաղաքապետարաններում և շրջաններում այն բոլոր հարցերի շուրջ, որոնցում ակտիվ են քաղաքապետարանները և շրջանները: ՍԱԼԱՐ-ը նաև առաջարկում է դասընթացներ և կոնֆերանսներ բազմաթիվ թեմաներով:
ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը, որպես Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) մի մաս, աշխատում է տեղական մակարդակում ժողովրդավարության և լավ կառավարման ամրապնդման ուղղությամբ:
Դա մեր եզակիության մի մասն է. մենք ներկայացնում ենք, աշխատում ենք տեղական ինքնակառավարման մարմինների համար և նրանց հետ միասին:
Սալար-ի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://skr.se/skr.25.html
Սալար ինթերնեշնլի պաշտոնական կայքը՝ https://salarinternational.se/salar.67955.html
Սալար ինթերնեշնլը Հայաստանում՝
https://www.salarinternational.am/hy/
Կիսվել
Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալություն
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն
Հայաստանում Շվեցարական համագործակցության գրասենյակ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
Ավստրիական զարգացման գործակալություն
Եվրոպայի խորհուրդ
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր
Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն