Գործընկեր: Տեղական գործընկերներ
.jpg)
Տեղական գործընկերներ
մյս 12
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է։
Նախարարությունը մշակում և իրականացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, Երևանում տարածքային կառավարման ապահովման, մարզերի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման, վարչատարածքային արդյունավետ բաժանման, տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի բնագավառներում լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման, էներգետիկայի, ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության, ընդերքի ողջամիտ ու համալիր օգտագործմանը նպաստելուն ուղղված, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման, պետական գույքի կառավարման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը։
Հղումը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայք, https://mtad.am