Գրադարան: Մեթոդական ուղեցույցներ և ձեռնարկներ
Մեթոդական ուղեցույցներ և ձեռնարկներ
մյս 15
Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնման և գործարկման ձեռնարկ, ՏԿԶ նախարարություն (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն) նախարարություն, 2018թ․
Սույն ձեռնարկը մշակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի 9 մարզերի 29 համայնքներում արդեն իսկ գործող ՔՍԳ-ների փորձը, ինչպես նաև տեղական մակարդակում վարչական ծառայություններ մատուցելու միջազգային պրակտիկան: Ձեռնարկում անդրադարձ է կատարվում ՔՍԳ հիմնելու ու դրա ընթացիկ աշխատանքը կազմակերպելու տարբեր ասպեկտների և կարող է ՏԻՄ-երի համար ծառայել որպես նոր ՔՍԳ հիմնելու, իսկ գործող ՔՍԳ-ների համար՝ սեփական աշխատանքը կատարելագործելու ուղեցույց:
«Հայաստանի Հանրապետության համայնքներում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնման և գործարկման ձեռնարկը» (այսուհետ՝ Ձեռնարկ) նվիրված է Քաղաքացիների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) հիմնման և գործարկման, ընթացիկ աշխատանքի կազմակերպման, մշտադիտարկման և այլ հարցերին։
Հղումը՝ ՀՀ ՏԿԵ պաշտոնական կայք, https://api.mtad.am//storage/pages/files/2022/03/pdf/02_9-17-sc319-62e15fda89898.pdf