Այց Խոյ համայնք

Այց Խոյ համայնք

մյս 06 - մյս 06

Խոյ համայնքի ղեկավարի տեղակալ Վարազդատ Անտոնյանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի թիմին՝ ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Շվեդիայի Լունդ քաղաքի փոխքաղաքապետ պարոն Ֆիլիպ Սանդբերգը, ով Հայաստան է ժամանել  հայ գործընկերներին ներկայացնելու շվեդական համայնքների գրանցած հաջողությունները տեղական ինքնակառավարման բնագավառում։

Վարազդատ Անտոնյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ Խոյ համայնքը կարևորում է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի հետ համագործակցությունը և պատրաստ է խորացնել ներկայումս ձևավորված հարաբերությունները։ 

Վերջինս բարձր է գնահատել Շվեդիայի փորձը տեղական ինքնակառավարման մակարդակում և շեշտել, որ Խոյ համայնքը սիրով կարող է մասնակցել այսպիսի հանդիպումների ու քննարկումների, որոնք օգտակար են համայնքի համար։ Շվեդական կողմի խնդրանքով՝ Վարազդատ Անտոնյանը ներկայացրել է 3 առաջնահերթ ոլորտներ, որոնցով հիմնականում զբաղված է համայնքը։

Լունդի քաղաքապետի տեղակալ Ֆիլիպ Սանդբերգը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ կարևոր է, երբ համայնքը հստակ գիտի թե ինչպես է պատկերացնում համայնքի ապագան, այս դեպքում ապակենտրոնացման համատեքստում և որ գործընթացը մեկ օր պետք է սկսել ու այդ իմաստով տեղական քաղաքական գործիչները մեծ դերակատարում պետք է ստանձնեն։ Խոսելով միջհամայնքային միավորումներից, փոխքաղաքապետը ներկայացրել է շվեդիայի համայնքների, մասնավորապես Լունդի փորձը  և հետաքրքրվել Խոյ համայնքի նպատակադրումներով ու ցանկությամբ ևս տեսանելի քայլեր իրականացնելու իմաստով։

Ֆիլիպ Սանդբերգը համայնքի ղեկավարի տեղակալին և տեղական իշխանության ներկայացուցիչներին է ներկայացրել Լունդ քաղաքի ձեռքբերումները համայնքային կյանքի կազմակերպման տարբեր ոլորտներում։

Սանդբերգի համոզմամբ, Լունդի և առհասարակ Շվեդիայի ՏԻՄ-երի հաջողության պատմությունները կապված են այն բանի հետ, որ վերջիններս առաջնորդվում են ոչ թե մրցելու, այլ համագործակցելու մշակույթով, ինչն առավել դյուրին է դարձնում համայնքային խնդիրների լուծումը։

Կողմերը քննարկել են նաև համայնքների միությանը վերաբերող հարցեր և հույս հայտնել, որ մոտ ապագայում միությունը կկարողանա վերակազմակերպվել և ակտիվ գործունեություն ծավալել՝ ներկայացնելով համայնքների շահերը և իրավունքները։

Կիսվել