«ԴեաԼոԳ» ծրագրի թիմը եղավ Եղեգիսում

«ԴեաԼոԳ» ծրագրի թիմը եղավ Եղեգիսում

մյս 08 - մյս 08

Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Ահարոն Գաբրիելյանն ընդունել է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի թիմին՝ ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորությամբ։ 

Ահարոն Գաբրիելյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ Եղեգիս համայնքը ուրախ է հանդիպման համար և ծրագրի մանրամասներին ծանոթանալուց հետո, պատրաստ է քննարկել հնարավոր համագործակցությունը և համատեղ աշխատանքը։

«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինը մանրամասն ներկայացրել է ծրագրի գործունեության ոլորտները և նպատակները։

Ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը և տեղական ինքնակառավարման հարցերով խորհրդատու Գարիկ Խաչիկյանը համայնքի ղեկավարի տեղակալին մանրամասն ներկայացրել են դպրոց-համայնք համագործակցության ձևաչափը, գրանցած հաջողությունները և առաջիկայում նախանշված անելիքները։

Ահարոն Գաբրիելյանը ծրագրի թիմի խնդրանքով ներկայացրել է համայնքների միավորումից հետո Եղեգիս համայնքի առանձնահատկությունները, ինչպես նաև համայնքում առկա խնդիրները, ավագանիներին, բնակիչների մասնակցայնությանը, մասնակցային բյուջետավարմանը, հանրային հաշվետվողականությանը, դպրոցներին վերաբերող տարաբնույթ խնդիրներ։

Կողմերը քննարկել են ապակենտրոնացման, կրթության ոլորտին, ինչպես նաև համայնքային զարգացմանը վերաբերող հարցեր։

Համայնքի ղեկավարի տեղակալ Ահարոն Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել ներգրավվել ծրագրում և ակտիվ աշխատանքներ տանել դպրոց-համայնք համագործակցության զարգացման ուղղությամբ։

Հանդիպմանն արծարծվել է նաև միջհամայնքային միավորումներին և Հայաստանի համայնքների միությանը վերաբերող հարցեր։

«ԴեաԼոԳ» ծրագրի թիմը Ահարոն Գաբրիելյանի ուղեկցությամբ շրջել է համայնքում, եղել Եղեգիսի նորակառույց միջնակարգ դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, շրջել դպրոցի մասնաշենքում։ Ծրագրի ղեկավար Շեյն Քուինը, Հայաստանում ծրագրի թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը և ՏԻ հարցերով խորհրդատու Գարիկ Խաչիկյանը դպրոցի ուսուցչակազմին են ներկայացրել ծրագրի կրթական բաղադրիչին վերաբերող մանրամասներ և քննարկել կրթության ապակենտրոնացման և դպրոց-համայնք համագործակցությանն առընչվող հարցեր։

Կիսվել