Ֆիսկալ ապակենտրոնացումը եվրոպական երկրներում

Ֆիսկալ ապակենտրոնացումը եվրոպական երկրներում

Հետազոտությունն իրականացվել է Հարավարևելյան Եվրոպայի տեղական իշխանությունների ասոցիացիաների ցանցում (ՀԱԵՏԻԱՑ) գործունեություն իրականացնող Էլտոն Ստաֆայի և Կելմենդ Զաջազիի կողմից՝  Տեղական իշխանությունների և տարածաշրջանների շվեդական ասոցիացիայի կողմից իրականացվող` «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի [ԴեաԼոԳ] համար։

Սույն հրապարակման նպատակն է խթանել Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխումները` հիմնվելով եվրոպական այլ երկրների փորձի վրա: Հիմնական նպատակը ֆիսկալ ապակենտրոնացման անհրաժեշտության և տարբեր եվրոպական երկրների կառավարման տարբեր մակարդակների միջև գորխող ֆինանսական համակարգերի կառուցվածքի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների առնչությամբ քաղաքական և ինստիտուցիոնալ իրազեկվածության և ընկալման մակարդակի բարձրացմանը նպաստելն է: Այն ներկայացնում է ընտրված եվրոպական երկրների՝ Շվեդիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի և Վրաստանի տեղական կառավարման մարմինների ֆինանսավորման համակարգերի ամփոփ նկարագիրը: Ընտրված երկրներն ունեն աշխարհագրական, քաղաքական և սոցիալ-տնտեսական ընդհանրություններ կամ վերջերս իրականացրել են նմանատիպ բարեփոխումներ՝ դրանով իրենց փորձը վերաբերելի դարձնելով Հայաստանի համար: 

Ուսումնասիրությունը կարող եք կարդալ https://decentralization.am/hy/news/single/200 հղումով

 

Կիսվել