Միջգերատեսչական աշխատանքային խումբ
10-06-2025
Լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարության, գործողությունների ծրագրի և Հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրն իրականացնելու համար 2024թ․ ապրիլին ՏԿԵ նախարարի 802–Ա հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Խմբի կազմում ընդգրկվել են՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ներկայացուցիչներ։
Ապակենտրոնացումն իրականություն դարձնելու համար աշխատանքային խմբին աջակցում են միջազգային կազմակերպությունները՝
• Շվեդիայի կառավարության ֆինանսավորումով «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» (SALAR International) կազմակերպությունն իրականացնում է «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» («ԴեաԼոԳ» ծրագիրը։ «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլը» կառավարությանն աջակցում է խորհրդատվություն և վերլուծություններ տրամադրելով, ապակենտրոնացում իրականացնելու կարողությունները զարգացնելով:
• Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) իրականացնում է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման հարավային Կովկասում» ծրագիրը, որը հիմնականում ապակենտրոնացման հնարավարություններն է ուսումնասիրում։
• Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակն իրականացնում է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրը։ ԵԽ-ն ապակենտրոնացման քաղաքականությունն առաջ մղելու համար Կառավարությանն ապահովում է միջազգային փորձագետների խորհրդատվություններով, աջակցում է «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի մշակմանը։
Կիսվել