Վարդենիս համայնքի փոքրիկների համար ամանորյա նվեր էր պատրաստել համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիս
20-12-2025
Դեկտեմբերի 20-ին Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ ամանորյա հետաքրքիր տոնական միջոցառում, որը անակնկալ նվեր էր Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի կողմից՝ մեր համայնքի թանկագին փոքրիկներին:
Սիրելի փոքրիկները բարձր տրամադրությամբ հնարավորություն ունեցան մասնակցելու ուրախ ու կախարդական միջոցառմանը՝
հանդիպեցին Ձմեռ պապի հետ, այնուհետև տեղի ունեցավ ՝
դեկորատիվ հրավառություն
բեմական ծուխ
արհեստական ձյուն
օճառե պղպջակներ
լուսային էֆեկտներ։
Հղումը՝ Վարդենիս համայնքի ՖԲ պաշտոնական էջ՝ https://www.facebook.com/vardenishamaynq/posts/pfbid0kFhK1rKDjMrGUS8xNV3tpFUDPjSuEuBTuLvWhDoR3LviWDcArK4QJZhzo81RKdEbl