ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ավարտվեց համայնքային ծառայողների ոլորտային վերապատրաստման դասթընացը

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ավարտվեց համայնքային ծառայողների ոլորտային վերապատրաստման դասթընացը

17-04-2026 - 17-04-2026

Սույն թվականի մարտի 31-ին մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից կազմակերպված համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները։

Դասընթացներին մասնակցել են ՀՀ մարզերի համայնքների աշխատակազմերի քաղաքաշինության և հողօգտագործման, ինչպես նաև անձնակազմի կառավարման ոլորտներում գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողները։

Հարկ է նշել, որ ՀՀ մարզերի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողները առաջին անգամ հնարավորություն են ստացել վերապատրաստվելու ոլորտային ծրագրերով, որոնք մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Վերապատրաստումներն անցկացվել են համակցված ձևաչափով՝ առկա և հեռավար ուսուցմամբ։ Առկա փուլն անցկացվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

Վերապատրաստման գործընթացում ներգրավված են եղել ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք համատեղել են ակադեմիական և գործնական հարուստ փորձը։

Այս մոտեցումը հնարավորություն է տվել խթանել փորձի փոխանակումը, քննարկել առկա խնդիրները տարբեր համայնքների համատեքստում և գտնել կիրառելի լուծումներ, ինչը ծրագրի կարևոր նորարարական բաղադրիչներից է։

Վերապատրաստման դասընթացի ավարտին համայնքային ծառայողները մասնակցել են ամփոփիչ թեստավորմանը՝ գնահատելու ուսումնական նյութի յուրացման մակարդակը։

Ոլորտային վերապատրաստման դասընթացները նպատակաուղղված են տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը։

Աղբյուրը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայք, https://mtad.am/news/2197

 

Կիսվել