Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակում Հայաստանի համայնքների միություն
21-04-2026 - 21-04-2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակում, որտեղ հանդիպում է ունեցել GIZ-ի «Խաղաղ և ներառական հասարակություններ» ոլորտի համակարգող Թոմ Լանդեսի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով համայնքային զարգացմանը միտված նոր ծրագրերին և նախաձեռնություններին։ Քննարկման օրակարգում ընդգրկված էին տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման, համայնքների տնտեսական ակտիվացման, ինչպես նաև կայուն զարգացման սկզբունքների կիրառմանն ուղղված ծրագրեր։
Արմեն Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի համայնքների միության ընթացիկ գործունեությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով համայնքների դերի կարևորությունը երկրի համաչափ զարգացման գործընթացում։ Իր հերթին, Թոմ Լանդեսը նշել է համագործակցության խորացման կարևորությունը՝ շեշտելով ներառական և կայուն զարգացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Հանդիպման արդյունքում կողմերը նախանշել են համագործակցության նոր եզրեր՝ ուղղված համայնքների կարողությունների ամրապնդմանը, տեղական նախաձեռնությունների խթանմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանը Հայաստանում։