Քաջարանում բացվել է նոր ֆրանկոֆոն կենտրոն Քաջարան
23-06-2026 - 23-06-2026
Քաջարանում բացվել է նոր ֆրանկոֆոն կենտրոն, որը կծառայի որպես ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային նախաձեռնությունների և հայ-ֆրանսիական համագործակցության հարթակ։ Նախաձեռնությունն իրականացվել է Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի գործընկերության շրջանակում՝ Ֆրանսիայի դեսպանության և ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ։
Բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի դեսպանը, ֆրանսիական և հայկական պաշտոնյաներ։ Կենտրոնում կազմակերպվելու են ֆրանսերենի դասընթացներ, կրթական ու մշակութային ծրագրեր, իսկ նախաձեռնությունը դիտարկվում է որպես հայ-ֆրանսիական բարեկամության և Սյունիքում ֆրանկոֆոն համագործակցության ընդլայնման կարևոր քայլ։
Մանրամասները՝ Քաջարան համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, https://www.facebook.com/MUNICIPALITYOFKAJARAN