Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները մեկնել են Լեհաստանի Չեխանովեց համայնք

Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները մեկնել են Լեհաստանի Չեխանովեց համայնք

24-06-2026 - 24-06-2026

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն այցելել է Լեհաստանի Չեխանովեց համայնք՝ մասնակցելու «Բարեկամության կամուրջներ․ լեհ-հայկական ամառային ճամբարներ երեխաների և երիտասարդների համար» ծրագրին։ Այցի կազմակերպմանը մեծապես աջացկել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, ով ևս մասնակցել է բոլոր հանդիպումներին ու միջոցառումներին։

Պատվիրակության կազմում են Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, ինչպես նաև Եղեգնաձոր և Վայք համայնքներից երեխաներ, երիտասարդներ և նրանց ուղեկցող անձինք։

Այցի շրջանակում հյուրերը ծանոթացել են Չեխանովեց համայնքի ենթակառուցվածքներին, սոցիալական և մշակութային հաստատություններին, այցելել տեղական ձեռնարկություններ և մասնակցել համայնքային միջոցառումների։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման, փորձի փոխանակման և երիտասարդական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանյան և լեհական գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների համայնքների զարգացման և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման։

Մանրամասները՝ Վայք և Եղեգնաձոր համայնքների ֆեյսբուքյան էջերում, https://www.facebook.com/yeghegnadzor.vayotsdzor/posts/pfbid02bzNDCd4mp8Pv8hiZBjnV5WW3GWr6KH8f5n8PbuJK4ucQgDyeKv4kzG5Qccn6fku2l

https://www.facebook.com/vayk.i.hamaynk.apetaran/posts/pfbid02fn6bQPbKh5NeDrD9wLsWfj4zsnCQfBkxKyg4wfdDAntdnNGFRDWWxi1EpFMo2GTwl

 

 

Կիսվել