Ախուրյանում քննարկվել է կրթության ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնությունը Պիլոտային նախաձեռնություն
08-07-2026 - 08-07-2026
ՍԱԼԱՐ Ինթերնեշնլկազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի շրջանակումՇվեդիայի Վեսթերվիկհամայնքի, SALAR և SALAR International կազմակերպությունների ներկայացուցիչները, ՀՀ տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթիև սպորտինախարարությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ, ս․թ․ հունիսի 30-ին այցելեցինՇիրակի մարզիԱխուրյան համայնք։
Այցի ընթացքում համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, աշխատակազմի, ավագանու անդամների և հանրակրթական դպրոցների տնօրենների հետ քննարկվեցին կրթության կառավարման ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության ընթացքը և հետագա քայլերը։ Ներկայացվեց նախաձեռնության հիմնական նպատակը՝ աջակցել համայնքներին կրթության ոլորտում նոր լիազորությունների արդյունավետ իրականացման գործում՝ զարգացնելով նրանց կառավարման կարողություններն ու ինստիտուցիոնալ ներուժը։
Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ողջունելով հյուրերին Ախուրյան համայնքում, նշեց, որ համայնքը մշտապես ակտիվ համագործակցել է «ԴեաԼոԳ» ծրագրի հետ պատրաստ է լինել կրթության ապակենտրոնացման առաջամարտիկ համայնքներից մեկը՝ լիովին գիտակցելով այդ պատասխանատու ճանապարհի կարևորությունը։
Հայկական թիմի և ծրագրի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել պիլոտային նախաձեռնության նպատակը, կատարված աշխատանքները և «ԴեաԼոԳ» ծրագրի շրջանակներում ունեցած ձեռքբերումները։
«ԴեաԼոԳ» ծրագրի ՏԻ հարցերով ազգային խորհրդական Գարիկ Խաչիկյանը ներկայացրել է կրթության ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության մեկնարկից ի վեր կատարված քայլերը, ունեցած հանդիպումները, փորձագետների հետ իրականացվող աշխատանքը և ապագայի պատկերացումները պիլոտային նախաձեռնության իրականացման ուղղությամբ։
Քննարկման մասնակիցների համար պետության քաղաքական մոտեցումները ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, ով տեղեկացրեց, որ չնայած պետությունը ներկայումս տանում է կենտրոնացման քաղաքականություն հաշվի առնելով մի շարք գործոններ, սակայն նախարարությունը արդյունավետ համագործակցում է ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի հետ և կողմ է հետագայում ապակենտրոնացմանը, ինչը սակայն պետք է կատարել դանդաղ, առանց շտապելու, քանի որ ըստ նրա ապակենտրոնացումը չի նշանակում միայն լիազորություն փոխանցել։ Վերջինս բարձր գնահատեց Շվեդիայի աջակցությունը հայկական համայնքներին ու ՀՀ կառավարությանը՝ մասնագիտական խորհրդատվության և կարողությունների զարգացման տեսանկյունից։
ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ավագ խորհրդատու Մագնուս Լիլյեստրյոմը նշել է, որ Շվեդիայի կառավարությունը երբեք չի դիտարկել ապակենտրոնացումը որպես իշխանություն կորցնելու վտանգ, հակառակը՝ այն լիազորությունների իջեցում ու բաշխում է ավելի ցածր մակարդակներին։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Շվեդիայում հաջողությամբ կիրառվող Համատեղ կառավարում (Governing Together) մեթոդաբանությանը, որն այսօր կիրառվում է երկրի 31 համայնքներում։ Նշվեց, որ առաջիկայում Երևանում պիլոտային համայնքների և դպրոցների ներկայացուցիչների համար կանցկացվի դասընթաց-սեմինար՝ շվեդ փորձագետների մասնակցությամբ, մեթոդաբանության գործնական կիրառման փորձը ներկայացնելու նպատակով։
Հանդիպմանը ներկաները իրենց հետաքրքրող հարցերն են ուղել Շվեդ գործընկերներին դպրոցների կառավարման, համայնքի լիազորությունների, կրթության ոլորտում պետություն-համայնք հարաբերությունների, Շվեդիայում կրթության ոլորտում իրավական կարգավորումների մասին։
Այցի շրջանակում պատվիրակությունն այցելեց նաև համայնքապատկան մանկապարտեզ և Քեթիի նորաբաց կրթահամալիր, որտեղ ծանոթացավ կրթական հաստատության ենթակառուցվածքներին, կրթական միջավայրի պայմաններին կառավարման մոդելին և կրթական հնարավորություններին։ Շվեդ գործընկերները հանդիպեցին կրթահամալիրի տնօրենի և անձնակազմի հետ՝ քննարկելով կրթության կազմակերպման, համայնքային կառավարման և դպրոց–համայնք համագործակցության գործնական փորձը։ Վերջիններս հիացած էին Հայաստանում կառավարության կողմից կառուցվող ժամանակակից կրթահամալիրներով։