Վայոց ձորի մարզի Վայք համայնքում քննարկվեց կրթության կառավարման հիմնահարցերը և կրթության ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնությունը Պիլոտային նախաձեռնություն
08-07-2026 - 08-07-2026
Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակներում հուլիսի 1-ին Վայք համայնք այցելեցին Շվեդիայի Վեսթերվիկ համայնքի և Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ներկայացուցիչները։
Հանդիպմանը ողջունելով ներկաներին համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը (ԴեաԼոԳ) ծրագրի հետ՝ վերահաստատելով Վայք համայնքի ակտիվ ցանկությունն ու նպատակադրումը դպրոցների կառավարման գործում։
(ԴեաԼոԳ) ծրագրի և թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը հանդիպման մասնակիցներին և համայնքի ղեկավարին ներկայացրեց շվեդական գործիքակազմը, որը կիրառվում է Շվեդիայի 31 համայնքներում և որը նպատակահարմար է փորձնական կիրառել նաև պիլոտային համայնքներում։
Քննարկումը ստացավ հետաքրքիր և բովանդակային ընթացք, հայ ուսուցիչներն ու տնօրենները հետաքրքրվեցին Շվեդիայում իրենց գործընկերների աշխատավարձով, դպրոցների միավորման ժամանակ ծագած խնդիրներով,ինչպես նաև համայնքի լիազորություններով կրթության իրականացման ու կառավարման ոլորտում։
Ի պատասխան դրան, ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ավագ խորհրդատու Մագնուս Լիլյեստրյոմը նշել է, որ Շվեդիայում դպրոցների փակման մաիսն խոսելիս, պետք է հասկանալ, որ այն ամենաբարդ որոշումն է ենթադրում տեղական քաղաքական գործչի համար։
«ԴեաԼոԳ» ծրագրի ՏԻ հարցերով ազգային խորհրդական Գարիկ Խաչիկյանը հայկական կողմի ու Վայք համայնքի անունից հարց է ուղղել շվեդ գործընկերներին Շվեդիայում ընտրողների առաջ հաշվետու լինելու մասով, ինչը հետաքրքիր է հանդիպման մասնակիցների համար։
Վայքի համայնքապետարանի պաշտոնյաները և դպրոցական անձնակազմի ներկայացուցիչները հետաքրքրվեցին նաև Շվեդիայում դպրոցների տեղաբաշխման մասով։
Այցը կազմակերպվել էր «ԴեաԼոԳ» ծրագրի կրթության ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով խթանել կրթության կառավարման և մասնավորապես՝ կրթության ապակենտրոնացման ոլորտում օրինակելի գործելակերպերի և փորձի փոխանակումը շվեդական և հայկական համայնքների միջև։
Այցելության շրջանակներում շվեդական պատվիրակությունն այցելեց Մարտիրոսի միջն. դպրոց, համայնքային մշակութային և կրթական հաստատություններ՝ մեծապես կարևորելով համայնքների կարծիքն ու ներդրումը կրթության ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության արդյունավետության ապահովման հարցում։