
Խորհրդատվական խմբի հանդիպում
փտր 21 - փտր 21
Ս․թ․ փետրվարի 21-ին՝ ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագիրը հրավիրել է խորհրդատվական խմբի հանդիպում՝ գործընկերների մասնակցությամբ (Փոխվարչապետի գրասենյակ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Ֆինանսների նախարարութուն, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով, Շվեդիայի դեսպանություն)։
Սալար Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսը գործընկերներին շնորհակալություն է հայտնել Խորհրդատվական խմբի 2-րդ հանդիպմանը մասնակցելու համար։
Խորհրդատվական խմբի անդամները քննարկել են «ԴեաԼոԳ» ծրագրի ընթացիկ վիճակը, իրականացված միջոցառումները և գործընկերների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր։
Մասնակիցներն անդրադարձել են ապակենտրոնացման օրակարգում առկա բազմոլորտ հարցերին, փոխանակվել այս ձևաչափով նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումներով և տեղեկատվությամբ, երկուստեք վերահաստատել ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներն առաջ տանելու պատրաստակամությունը, ինչպես նաև կիսվել գործընթացի տարբեր բաղադրիչների վերաբերյալ որոշ մտահոգություններով։ Բոլոր կողմերը համաձայնել են, որ 2-րդ ամենամյա Համայնքային ֆորումը, որը կայացել է ս․թ․ փետրվարի 20-ին, անցել է բարձր մակարդակով և այն արդյունավետ հարթակ է համայնքների և կառավարության երկխոսությունն զարգացնելու համար։
Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչը ներկայացրել է Շվեդիայի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանում ապակենտրոնացման համատեքստում՝ (արձանագրելով, որ SALAR International-ը վստահելի ու կայուն գործընկեր է Հայաստանի կառավարության և համայնքների համար և ունի մեծ ու վճռորոշ դեր բարեփոխումների առաջմղման ուղղությամբ։ Դեսպանատունը նաև տեղեկատվություն է փոխանցել Շվեդիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և մարտահրավերների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին՝ Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ), ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ (SALAR International) կազմակերպության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։